19-ամյա տղային կալանքի են տանելու․ ի՞նչ է բացահայտվել խոշոր վթարից հետո

Նախօրեին համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ տեղի ունեցել ավտովթար և այդ ողջ ընթացքը տեսակարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։

Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՔԿ-ից երեկ հայտնել էին. «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Տարածված տեսանյութում երևանում է, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։

Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն) և 344-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ տեղեկությունների` 19֊ամյա տղային շուտով կձերբակալվի, մեղադրանք կառաջադրվի, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն կներկայացվի դատարան։

 

Latest

Սիրված դերսանուհի Էմմա Մկրտչյանը մայրիկը մաhացե՞լ է․ հուզիչ գրառում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տե՞նց ես խաղաղությունն անում». «գոռալով չի». Փաշինյանին ու գորիսեցին վիճեցին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, անտեր երկիր է»․ շոկային մանրամասներ
Սկեսուրս հրաշքներ ա գործում… Էվելինա Ստեփանյանի գրառումը Լևոնի մայրիկի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ ընկճված էր, երկու օր հաց չէր կերել». տնօրենը փորձում է աղջիկներին դպրոց վերադարձնել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թերապիաներ են նշանակել… Սիլվա Հակոբյանն օգնության կոչ է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ աղջիկ…» ի՞նչ նորություն է ասել Գևորգ Մկրտչյանի կինը, որից նա հուզվել է․․․ հղի՞ է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արյունը գլխին է խփել». մանկապղծության զոհ դարձածների հորեղբորդը վրեժխնդիր լինելու համար ձերբակալել են․ նոր մանրամասներ
ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանը նշանածի՝ Անելիա Գուբրյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել