Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի. ի՞նչ վիճակում է այս պահին

Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան  Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է վնասվել Կանդազի դեմքը․ բացառիկ մանրամասներ
Ներսումս դատարկություն է. Նինա Տիտանյանը չի համակերպվում հոր կորտի հետ․․․ հուզիչ գրառում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափած են Բագրատունյաց փողոցում. մարդ են սպանել իրենց բակում․ ինչ են պատմում
Պահի տակ հիպնոսացել եմ. 19-ամյա տղան պատմում է՝ ինչպես է եղել վթարը
«Իրենց շատ հարգում եմ». Ի՞նչ է խոսել Խորեն Լևոնյանը նախկին կանանց մասին
Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղայի. ի՞նչ վիճակում է այս պահին
«Չի հաջողվի ոչ մեկին իմ մեջ թշնամություն արթնացնել»․ ինչո՞ւ է բարկացել դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու էր Խորեն Լևոնյանի եղբայրը՝ Արսեն Լևոնյանը կրակել իր գլխին. բացառիկ մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենասիրված օծանելիքների հեղինակը հայ է․ աշխարհահռչակ պարֆյումեր Ֆրենսիս Քյուրքջյանը Հայաստան է եկել