Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է մի քանի թեմաների։
«Տարբեր պրոդյուսերներ էին անընդհատ ինձ հետ կապվում, ասում էին՝ այդ տեքստը խնդրում ենք կարդալ։ Նրանց ասացի՝ խնդիր չկա, պարզապես մի քանի բան խմբագրեք, որովհետև տեքստում նկատեցի միտում, որ կարծես՝ ձեռք առնեին իմ հայերեն գրական խոսելը։ Նաև գուսանների, աշուղների տարիների աշխատանքը ոնց որ ցանկանային ծաղրել։ Ասացի՝ խնդրում եմ խմբագրեք, և կկարդամ։ Նորից պնդեցին՝ չէ, չի լինի, պատասխանեցի՝ չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեսքով լինի։ Չեմ ուզում ասել՝ ում անունն էր նշված, բայց կոնկրետ մարդկանց՝ գուսանների, աշուղների էր վերաբերում, ու վիրավորական էր։ Ժողով են արել, նստել, քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, թեկնածությունս դրել են հեռացման»,- նշել է Խորենը։
