«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․
«Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանչելով վճարել ուղեվարձը։
Երեխան վախեցել է և լացել»:
Երևանի ավտոբուս ՓԲԸ Ի պատասխան գրել է․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» գրառման՝ միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից վերջինս վախեցել է և սկսել գոռալ։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և երևում է լուռ նստած վարորդը։
▫️Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից։
