Ողբերգական դեպք խնամքի կենտրոնում․ հայտնաբերվել են դիեր․ ի՞նչ է կատարվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանությունների (հանկարծամահությունների) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։

Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս դի կա։

Բաժնի պետ Ռ․ Ներսիսյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ժամանել է և տեղում պարզել, որ տեղեկությունը հավաստի է։

Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։

2 դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռ Հակոբյանի որդուն պետք է վիրահատեն․ ի՞նչ փուլում է Ֆելիքսի բուժումը և ինչպե՞ս է նա իրեն զգում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2 տարի է՝ սահմանին երեխա չի մեռնում, բա ո՞վ ա դրա երաշխավորը. ում մասին է խոսել Ալեն Սիմոնյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանի հետ նկարվելու և շնորհավորելու համար եմ եկել Ամիրյան». ի՞նչ է ասել Մգեր Արմենիան Փաշինյանի մասին
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. վարորդը փախուստի է դիմե՞լ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Փաշինյանի շարասյան զոհը դարձած Սոնայի և նրա չծնված երեխայի մահվան 4-րդ տարելիցն է․ պատժվելո՞ւ են
«Ողորմելի ստահակները հիմա էլ Իվետա Մուկուչյանին են թիրախավորել». ո՞ւմ մասին է ասել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը
Կրկին հաղթանակ․ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն
Ողբերգական դեպք խնամքի կենտրոնում․ հայտնաբերվել են դիեր․ ի՞նչ է կատարվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկանց հոսքը չի դադարել… տեղի է ունեցել հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի Հոգեհանգիստը