«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․
Երազում եմ, որ ոչ մի մայր ստիպված չլինի իր երեխային երկրից հանել, բանակում չծառայելու համար:
Երազում եմ, որ ոչ մի կին իր ամուսնուն չճանապարհի արտագնա աշխատանքի ու տարիներով սպասի:
Երազում եմ, որ հայ երիտասարդները չլքեն իրենց երկիրը գնահատված չլինելու պատճառով:
Ես պայքարում եմ իմ երեխաների Հայրենիքը ուժեղ ու խաղաղ պահելու համար: Եվ շարունակելու եմ պայքարել մինչև վերջ: Որքան էլ իշխանական պրոպագանդան մեզ համոզի, թե կինը պետք է տանը նստի ու լռի: Որքան էլ կեղծ արշավ սկսի մեր դեմ, միևնույնն է` հաղթելու ենք:
Իսկ դու՞ք ինչպիսի Հայաստանում եք երազում ապրել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և և կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալությունների մասին։ Հայտնել էին, որ բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման դեպքեր։
Ավելի ուշ նա ազատ է արձակվել

