ԿԱՐԵՎՈՐ․ Ավտոբուսի վարորդին իջեցրել են և ծեծի ենթարկել, հիվանդանոցում է․ ի՞նչ է կատարվել

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել Երևանում թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում ապրիլի 8-ին վիճաբանության տեսանյութը,թե ինչպես են երիտասարդ տղաներ հարձակվում վարորդի վրա։

«Երևանի ավոտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը, ArmLur.am-ին , հայտնեց, որ միջադեպը սկսվել է ավտոբուսի ներսում՝ երկու ուղևորների միջև առաջացած վեճից։ Նրանք վիճել են ուղեվարձը չվճարելու հարցի շուրջ։ «Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»։Ըստ Ասատրյանի՝որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։

Latest

Ի՞նչ ապրանք է այսօր Հայաստանից Ադրբեջան արտահանվել․ սա առաջին դեպքն է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուզիչ պատմություն․ Մանկատան մոտ ասեցի՝ «մայրի՛կ, մեզ բանտ ես բերել»․ քույրը եղբորը գտել է 18 տարի անց
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևակ Ամրոյանն ու կինը սպասում են 3-րդ երեխայի՞ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը վարորդների և ուղևերների միջև «կռիվ է քցում»․ ինչքա՞ն է շարունակվելու լարված վիճակը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային մանրամասներ՝ բանտից փախած դատապարտյալի ճակատագրի մասին. ցնցված են իրավապաշտպանները․ ի՞նչ է կատարվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված դերասան Խաչատուր Հունանյանը կյանքի և մաhու կռիվ է տալիս․ վիճակը ծանր է
ԲԱՑԱՌԻԿ․ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում պահանջել է 19 գերիների վերադարձը․ մանրամասներ
Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել․ Գոհար Ղումաշյանը հուզիչ գրառում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ հանցանքների համար 3 ամսական երեխաս մահացավ»․ ո՞ւմից է վախենում դատապարտյալը