Ադրբեջանի հետ «խաղաղության» շրջանակներում մի խումբ հայտնի հկ-ականներ մեկնել են Ադրբեջան։ Բաքվի լրատվամիջոցների հրապարակած կադրերից երևում է, որ մեկնողների թվում է հայտնի հկ-ական գործիչ Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների հայտնի լոբբիստ Արեգ Քոչինյանը և այլք։
