ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի դեպք Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել․ բնակարանը տակնուվրա էր արված․ ի՞նչ է կատարվել

Երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը,

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նաև քրեական և համայնքային ոստիկանները։

Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում և կարելի է ասել՝ միայնակ էր բնակվում։ Այսօր մինչև ժամը 12։00-13։00-ը նա պատասխանել է իր հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն և հայտնաբերել նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնուվրա արված»։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

ԿԱՐԵՎՈՐ․ Ցամաքային սահմանով Ադրբեջան է այցելել 20 հոգանոց հայկական պատվիրակություն․ ո՞վքեր են նրանք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափելի դեպք Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել․ բնակարանը տակնուվրա էր արված․ ի՞նչ է կատարվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա մարդ ենք խմած ենք եղել, բարեկամի տուն էինք գնացել․ վարորդական իրավունքից զրկելու առի՞թ ա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փորլուծության դեղ էի լցրել բաժակի մեջ․․․»․ Տիգրան Արզաքանցյանն ու Սարո Թովմասյանը մրցում են միմյանց հետ
«Ես վարչապետ չեմ լինելու»․ ո՞վ է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուր են Արարատ Միրզոյանին մահվան հասցնողները․ ի՞նչ է հայտնի այս պահին աղմկահարույց դեպքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող թքագեղձերը առողջ պահի, բայց մարդկանց վրա թքելու համար չօգտագործի. Մարուքյանը խոսել է Ալեն Սիմոնյանի մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամուսում 4 ժամում 4 անձ uպանողը պատիժ չի կրի․ ի՞նչ է բացահայտվել
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է ծանր հիվանդություն․ փաստաբանը մանրամասներ է հայտնում