Սպաների համար բնակարանային նոր ծրագիր՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ

2022–2023 ուսումնական տարվանից սկսած ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն և հետ ուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած  կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները կկարողանան պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ հիփոթեքային վարկի միջոցով ձեռք բերել բնակարան կամ բնակելի տուն․ վարկի կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ կվճարվեն պետության կողմից։ Այս մասին կառավարության փետրվարի 5-ի նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն այն և կնշանակվեն Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում ծառայության, կստանան հավաստագրեր, որոնց միջոցով հնարավորություն կունենան առաջնային կամ երկրորդային շուկայից ընտրել բնակարան կամ բնակելի տուն՝ սեփականության իրավունքով, պայմանով, որ նվազագույնը 20 տարի ծառայություն կանցկացնեն նշված մարմիններում։

Հասանելի գումարը 35 մլն դրամի չափով է: Զինծառայողները հնարավորություն կունենան այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava