Օրեր առաջ Starnews-ը հայտնել էր, որ երգչուհի Անետ Աղաբեկյանը նոր հրապարակում է արել ու հայտնել, որ ընդմիշտ հեռանում է երկրից։
«Դե արի ու 3 չամադան հավաքի։ Չեմ սիրում, եթե անկեղծ, այս պրոցեսը։ Գնում եմ, երեկոյան՝ կասեմ որտեղ։ Ընդմիշտ գնում եմ»,- գրել էր երգչուհին։
Նոր հրապարակումներով էլ Անետը հայտնել է, որ մեկնել է ԱՄՆ, որտեղ նրան դիմավորել են ընկերները։ Թե որն է հայրենիքը լքելու պատճառը, երգչուհին դեռևս չի մանրամասնել։
