ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը նախագահի պարգևատրված զենքի համար դատարան է դիմել․ ինչ է պահանջում

ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։

Դատարան ներկայացրած հայցադիմումով Ալիկ Բանդուրյանը պահանջում է, որ Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքն առգրավելուց, վերցնելուց և մալելուց զերծ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Նկատենք, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ:

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։ Արդյունքում շատերը տեղյակ չլինելով օրենքով սահմանված ժամկետին համապատասխան ընթացակարգով չեն անցել ու ՆԳՆ-ն գործընթացը չիրականացրած անձանց զենքերը ցանկանում է առգրավել, իսկ նրանք հրաժարվում են տրամադրել։

Armlur.am-ը պարբերաբար անդրադառնում է ՀՀ նախկին պաշտոնատար անձանց շուրջ ստեղծված այս խնդիրն եւ բոլոր այն քաղաքացիների դիմումներին որոնք դատարանի միջոցով ցանկանում են փրկել իրենց պատկանող զենքերը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Latest

Կային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել․ Թրամփ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը նախագահի պարգևատրված զենքի համար դատարան է դիմել․ ինչ է պահանջում
«Կլոն» սերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելին կիսվել է նոր ֆոտոշարքով
Ուշադրություն․ NAN ապրանքանիշի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել․ կարող են առաջացնել սրտխառնոց, ստամոքսի ցավեր
Տիկտոկեր, դերասան Արամ Մանուկյանին սպառնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Վահա՛գ, բանավիճելու համար դու դեռ պետք է նորմալ քաշ հավաքես, բայց կիլոգրամներն ի նկատի չունեմ. Ալեքսան Ալեքսանյան․ տեսանյութ
Առաջիկա երկու օրեր, երբ պետք է հավաքել տոնածառը․ ահա, թե ինչու
Կնոջը թողել են անօգնական ու փախուստի դիմել․ ողբերգական վրաերթ՝ Երևանում․ Mercedes-ը, որի մեջ եղել են խմած երիտասարդներ, հայտնաբերվել է