Ինչn՞ւ են մարդիկ կյանքnւմ իսկապես սիրnւմ ընդամենը երեք անգամ․ Յnւրաքանչյnւր սեր իր պատճառն nւնի, բայց երրnրդը ամենա խnրհրդավnրն է․․․

Ինչո՞ւ են մարդիկ կյանքում իսկապես սիրում ընդամենը երեք անգամ․ Յուրաքանչյուր սեր իր պատճառն ունի, բայց երրորդը ամենա խոր հրդավորն է․․․Եթե ձեզ երբեմն թվում է, թե ձեր ծանոթներից մեկը շատ զուգընկերներ ունի և կարծես մշտապես սիրահարված է, եկեք պարզենք, թե ինչու, ըստ որոշ տեսությունների, մարդը կարող է իր կյանքում իսկապես սիրել ընդամենը երեք անգամ։

Սերը հիասքանչ է, բայց և բարդ։ Զուգընկերոջ հետ իսկական, հասուն ու վստահելի հարաբերությունները պահանջում են ամենօրյա նվիրում՝ առանց դադարների ու հանգստյան օրերի։ Այստեղ ամեն ինչ դրված է խաղասեղանին՝ ինքներդ դուք և ձեր ապրումները։ Առանց այս զգացմունքային ներդրման անհնար է կառուցել ամուր կապ և սեր, որն ինքնին հզոր ուժ է։

Ըստ հոգեբանների և հարաբերությունների փորձագետների՝ մենք կյանքում կարող ենք խորապես սիրել ընդամենը երեք անգամ, և ամեն անգամ դա տեղի է ունենում միանգամայն տարբեր պատճառներով։

Առաջին սեր. Հեքիաթայինը

Որպես կանոն, մենք առաջին անգամ սիրահարվում ենք շատ երիտասարդ տարիքում։ Այս սերը հեքիաթային է, իդեալականացված, որ տեղ իրականությունը սերտորեն միահյուսվում է մեր երևակայության և կյանքի փորձի պակասի հետ։

Մենք լիովին համոզված ենք, որ գտել ենք մեր կյանքի միակ սիրուն, որը կտևի հավերժ, և ոչինչ չի կարող խանգարել մեզ։ Այս փուլում մեզ համար ավելի կարևոր է, թե ինչպես են մեր հարաբերություններն ընկալվում շրջապատի կողմից, քան այն, թե իրականում ինչ ենք զգում մենք։ Սա այն սերն է, որը պարզապես թվում է ճիշտ՝ անկախ ամեն ինչից։

Երկրորդ սեր. Դժվարը

Երկրորդ սերը, սովորաբար, ամենաբարդն ու ցավոտն է լինում։ Այս հարաբերություններից մենք քաղում ենք կյանքի դառը, բայց և ան գին դասեր։ Սա այն սերն է, որը հոգեկան խորը ցավ է պատճառում։ Առաջին սիրո փորձից հետո մենք միամտաբար կարծում ենք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կանենք և կկարողանանք խուսափել սխալներից…

Սակայն իրականությունն ավելի դաժան է լինում։ Երկրորդ սերը հաճախ վերածվում է իսկական դրամայի, որտեղ մենք բախվում ենք մանիպուլյացիաների, ստի և կոտրված սրտի հետ։

Երրորդ սեր. Անսպասելին

Երրորդ և, ինչպես շատերն են պնդում, վերջին սերը հայտնվում է այն ժամանակ, երբ մենք դրան բոլորովին չենք սպասում։ Այն ներխ ուժում է մեր կյանք առանց զգուշացման, սկզբում թվում է անսպասելի ու անհասկանալի, քանի որ մեր կողքին հայտնվում է մի մարդ, ով բոլորովին չի համապատասխանում մեր նախկին պատկերացումներին։

Այս փուլում մեր բոլոր իդեալներն ու սպասումները կարծես անհետանում են, և ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար, առանց ջան քերի։ Մենք նույնիսկ զարմանում ենք, թե որքան հեշտ ու ներդաշնակ կարող են լինել հարաբերությունները։

Այս կապն անբացատրելի է և անսովոր ամուր։ Երբ ապրում ենք այս սերը, մեզ թվում է, թե ամեն ինչ այնպես չէ, ինչպես սովոր ենք. չկան անհիմն ակնկալիքներ, չկան մտացածին իդեալներ, չկա ճնշում։ Հենց այս սերն է օգնում մեզ հասկանալ, թե ինչու նախորդները չեն ստացվել։

Latest

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բժիշկը նշել է հnգեկան առnղջnւթյnւնը բարելավnղ լավագnւյն դիետան
Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը
Ինչn՞ւ են մարդիկ կյանքnւմ իսկապես սիրnւմ ընդամենը երեք անգամ․ Յnւրաքանչյnւր սեր իր պատճառն nւնի, բայց երրnրդը ամենա խnրհրդավnրն է․․․
Զանգերի կենտրոնների հրապուրիչ առաջարկներով գայթակղվելը վտանգավոր է. մասնագիտական հորդոր
Լույսը վառի´ր. Գեղեցկությու՞ն, թե՞ գլխացավանք (տեսանյութ)
Հրապարակվել են ինքնաթիռի վթարից զnհված զինծառայողների անուններն ու կոչումները
Աղջիկ է… Ում երեխայի սեռը պարզելու շքեղ խնջույքին են մասնակցում հայ հայտնիները. Տեսանյութ