«Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է: Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա»:
Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարն ընդգծեց՝ կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները:
Նրա խոսքով՝ այս տարիների կարևոր ձեռքբերում է տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը:
«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև Աքիլլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- նկատեց նա:
