Ամուսինները խաբեության միջոցով մի շարք կազմակերպություններից շորթել են խոշոր չափերի գումար

2025 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի քրեական դատարանի Գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել այն մասին, որ ամուսինները խաբեության միջոցով կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Գործը նույն օրը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանին։

 

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Ս. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և վերջինի ամուսինը՝ Ա. Ա.-նը, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն, այն է՝ Ս. Բ.-նը և Ա. Ա.-նը, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, «Հայկյան» ՍՊԸ-ի, «Արմեն Գրիգորյան» Ա/Ձ-ի, «Ռոմ գրուպ» ՍՊԸ-ի, «Էլիտար շին» ՍՊԸ-ի, «Արման Պետրոսյան» Ա/Ձ-ի, «Նաիրա Խաչերյան» Ա/Ձ-ի, «Նար տուր» ՍՊԸ-ի, «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ի, «Էյ ջի էյջ ֆյուչր» ՍՊԸ-ի և հիմնադիր «Համլետ Գրիգորյան» Ա/Ձ-ի, «Արթուր Իսահակյան» Ա/Ձ-ի, «Վարդան Բեգինյան» Ա/Ձ-ի, «Ֆիլիպ Բուլղադարյան» Ա/Ձ-ի, «Վազգեն Եղիազարյան» Ա/Ձ-ի, «Արտ լայթ» ՍՊԸ-ի, «Էլմիրա Սմբաթյան» Ա/Ձ-ի, «Մարիամ Ստեփանյան» Ա/Ձ-ի, «Գռամելի» ՍՊԸ-ի, «Գևորգ Մկրտչյան» Ա/Ձ-ի, «Կարինե Մարգարյան» Ա/Ձ-ի, «Վարդան Աբրահամյան» Ա/Ձ-ի, «Ալեքսանդր Մեհրաբյան» Ա/Ձ-ի, «Էմմա Հարությունյան» Ա/Ձ-ի, «Ազատ Սմբաթյան» Ֆ/Ա-ի, «Գևորգ Օհանյան» Ա/Ձ-ի, «Մհեր Աբրահամյան» Ա/Ձ-ի անունից ներկայացնելով դիմումներ իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա ստացել են տարբեր չափերի գումարներ, արդյունքում Ա.Ա.-նը և Ս.Բ.-նը հափշտակել են այլ անձի (անձանց)՝ «Հայկյան» ՍՊԸ-ին՝ 1.616.667 ՀՀ դրամ, «Արմեն Գրիգորյան» Ա/Ձ-ին՝ 150.000 ՀՀ դրամ, «Ռոմ գրուպ» ՍՊԸ-ին 215.000 ՀՀ դրամ, «Էլիտար շին» ՍՊԸ-ին 788.692 ՀՀ դրամ, «Արման Պետրոսյան» Ա/Ձ-ին 436.333 ՀՀ դրամ, «Նաիրա Խաչերյան» Ա/Ձ-ին 100.000 ՀՀ դրամ, «Նար տուր» ՍՊԸ-ին 120.000 ՀՀ դրամ, «Ֆիրմա Սյուզաննա» ՍՊԸ-ին 60.000 ՀՀ դրամ, «Էյ ջի էյջ ֆյուչր» ՍՊԸ-ին և հիմնադիր «Համլետ Գրիգորյան» Ա/Ձ-ին 966.667 ՀՀ դրամ, «Արթուր Իսահակյան» Ա/Ձ-ին 100.000 ՀՀ դրամ, «Վարդան Բեգինյան» Ա/Ձ-ին 360.000 ՀՀ դրամ, «Ֆիլիպ Բուլղադարյան» Ա/Ձ-ին 125.000 ՀՀ դրամ, «Վազգեն Եղիազարյան» Ա/Ձ-ին 135.000 ՀՀ դրամ, «Արտ լայթ» ՍՊԸ-ին 1.826.000 ՀՀ դրամ, «Էլմիրա Սմբաթյան» Ա/Ձ-ին 200.000 ՀՀ դրամ, «Մարիամ Ստեփանյան» Ա/Ձ-ին 80.000 ՀՀ դրամ, «Գռամելի» ՍՊԸ-ին 35.000 ՀՀ դրամ, «Գևորգ Մկրտչյան» Ա/Ձ–ին 50.000 ՀՀ դրամ, «Կարինե Մարգարյան» Ա/Ձ-ին 120.000 ՀՀ դրամ, «Վարդան Աբրահամյան» Ա/Ձ-ին 110.000 ՀՀ դրամ, «Ալեքսանդր Մեհրաբյան» Ա/Ձ-ին 65.000 ՀՀ դրամ, «Էմմա Հարությունյան» Ա/Ձ-ին 66.000 ՀՀ դրամ, «Ազատ Սմբաթյան» Ֆ/Ա 825.000 ՀՀ դրամ, «Գևորգ Օհանյան» Ա/Ձ-ին 110.000 ՀՀ դրամ, «Մհեր Աբրահամյան» Ա/Ձ-ին՝ 90.000 ՀՀ դրամ, տրամադրման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.750.359 ՀՀ դրամ գումարը:

Մեղադրյալներին խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Latest

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բժիշկը նշել է հnգեկան առnղջnւթյnւնը բարելավnղ լավագnւյն դիետան
Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը
Ինչn՞ւ են մարդիկ կյանքnւմ իսկապես սիրnւմ ընդամենը երեք անգամ․ Յnւրաքանչյnւր սեր իր պատճառն nւնի, բայց երրnրդը ամենա խnրհրդավnրն է․․․
Զանգերի կենտրոնների հրապուրիչ առաջարկներով գայթակղվելը վտանգավոր է. մասնագիտական հորդոր
Լույսը վառի´ր. Գեղեցկությու՞ն, թե՞ գլխացավանք (տեսանյութ)
Հրապարակվել են ինքնաթիռի վթարից զnհված զինծառայողների անուններն ու կոչումները
Աղջիկ է… Ում երեխայի սեռը պարզելու շքեղ խնջույքին են մասնակցում հայ հայտնիները. Տեսանյութ