Հայտնի է Աբովյանում 25-ամյա Սարգիսին կյանքից զրկելու պատճառը

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Զեյնալյանը գրում է․

ՍԱՔԸ

ՏՂԱ, ՈՒՄ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՄԻԱՅՆ ՄԵՋՔԻՑ ԽՓԵԼ….

Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը։ Բարետես, ազնիվ, հավատքով ու արժանապատվությամբ լցված երիտասարդ։

Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։

Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։

Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել։ Աբովյանը ցավում է, ընկերները՝ լռել չեն կարող, իսկ հարազատները պահանջում են մեկ բան՝ արդարություն Սարգիսի համար։

Հիշատակդ վառ, Սաքս․․․

Latest

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ի՞նչ կասկածանքով է ձերբակալվել «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բժիշկը նշել է հnգեկան առnղջnւթյnւնը բարելավnղ լավագnւյն դիետան
Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը
Ինչn՞ւ են մարդիկ կյանքnւմ իսկապես սիրnւմ ընդամենը երեք անգամ․ Յnւրաքանչյnւր սեր իր պատճառն nւնի, բայց երրnրդը ամենա խnրհրդավnրն է․․․
Զանգերի կենտրոնների հրապուրիչ առաջարկներով գայթակղվելը վտանգավոր է. մասնագիտական հորդոր
Լույսը վառի´ր. Գեղեցկությու՞ն, թե՞ գլխացավանք (տեսանյութ)
Հրապարակվել են ինքնաթիռի վթարից զnհված զինծառայողների անուններն ու կոչումները
Աղջիկ է… Ում երեխայի սեռը պարզելու շքեղ խնջույքին են մասնակցում հայ հայտնիները. Տեսանյութ