«Բրենդլիդեր» ՍՊԸ-ի հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան) հացի արտադրամասում։

Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

–   կառուցվածքը և դասավորվածությունը չեն պահպանել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,

–  արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել լվացվող ու անջրանցիկ նյութերից,

–   առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

–    սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

ՍԱՏՄ

Latest

Հայկական ավանդական կլոր գաթա մածունով ․ ամենահեշտ բաղադրատոմսը
Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ uկuվում է օրգանիզմի ծերացումը
ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times
Շուկաներում ֆիքսվել է ոսկու ռեկորդային անկում
Ընտրե՛ք մատանին և բացահայտե՛ք ձեր հոգու ուժը
«Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամությանը
«Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դուք կամ Ախտոյաններն ի՞նչ կապ ունեք». հարց՝ Նարեկ Օհանյանին
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար