Իրեն շատ չեմ ճանաչում, ներկայացել է որպես սարկավագ․ Ստեփան Ասատրյանը՝ «ՔՊ–ական դպիրի» մասին

Այսօր հանրությունը շատ չի քննարկում Հովհաննավանքի «զամոկի» միջուկների հարցը: Այսօր հանրությունը ավելի լուրջ հարցեր է քննարկում, որ իսկապես այսպես՝ տոննայանոց հարցեր են։


Այս մասին լրագրողերի հետ զրույցում ասել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ փոխել է Հովհաննավանիքի կողպեքը և բանալիները միայն իր մոտ են։

Նա ծիծաղով նշել է՝ «Վեհափառի տված բնակարանի կողպեքն էլ եմ փոխել, ի դեպ, որովհետև աշխատող չէր»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ կիրակնօրյա «պատարագին» մասնակից դաջվածքով դպիրը երիտասարդ ՔՊ-ական է՝ նա նշել է․ «Ես եպիսկոպոս գիտեմ, որ դաջվածքներ ունի։ Կիրակնօրյա պատարագի ժամանակ խորանի վրա ծառայողները հոգևորական չեն եղել, բայց եկեղեցում ծառայողներ են եղել։

Իրեն շատ չեմ ճանաչում, չգիտեմ՝ իրեն համարում է եկեղեցական, թե ոչ, ներկայացել է որպես սարկավագ, ես էլ ասել եմ՝ եթե եկեղեցում ծառայող ես, սա էլ է եկեղեցի, կարող ես ծառայել»։

Նա նաև հայտնել է, որ եղբոր հետ տարաձայնություններ չունի, իրենք տարբեր կողմերի չեն հարում․ «Մենք տարբեր կողմերի չենք հարում, երկուս էլ Քրիստոսին ենք հարում»,– ասել է կարգալույծ քահանան՝ հավելելով, որ նրան մի քանի օր առաջ է հանդիպել։

Latest

Հայկական ավանդական կլոր գաթա մածունով ․ ամենահեշտ բաղադրատոմսը
Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ uկuվում է օրգանիզմի ծերացումը
ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times
Շուկաներում ֆիքսվել է ոսկու ռեկորդային անկում
Ընտրե՛ք մատանին և բացահայտե՛ք ձեր հոգու ուժը
«Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամությանը
«Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դուք կամ Ախտոյաններն ի՞նչ կապ ունեք». հարց՝ Նարեկ Օհանյանին
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար