«Մեղայ քեզ տեր Աստված»․ ինչ է պատմում Արայիկ Հարությունյանը Վեհափառի հետ հանդիպման մասին

«Երբ 2020 թվականին հանդիպեցի, շատ վատ տպավորություն ստացա և էլ չեմ ուզում հանդիպել»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին։
Արայիկ Հարությունյանը պատմեց, որ Վեհափառին հանդիպել է, երբ «Հայոեց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից անելու շուրջ լարվածություն է եղել․ «Զրույցի ընթացքում մեղադրանք էր հնչում, թե ես վնասում եմ եկեղեցուն»,- ասաց Հարությունյանը՝ պատմելով, թե ինչպես է կաթողիկոսը որպես ապացույց ինչ-որ միջոցառումից լուսանկար ցույց տվել՝ մեղադրելով, որ Հարությունյանի կազմակերպած միջոցառմանը ներկա է եղել նաև կարգալույծ մի հոգևորական։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը ո՛չ այդ միջոցառման կազմակերպիչն է եղել, ո՛չ էլ ճանաչել է Վեհափառի մատնանշած անձնավորությանը․ «Էս բարքերով, էս կեղծիքով՝ էն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ, պապկա ուներ, որի մեջ դրված էր էդ կեղծիքը, և էդ կեղծիքով հոգևորականներին կերակրում էր»,- ասաց Հարությունյանը։

Latest

Հայկական ավանդական կլոր գաթա մածունով ․ ամենահեշտ բաղադրատոմսը
Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ uկuվում է օրգանիզմի ծերացումը
ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times
Շուկաներում ֆիքսվել է ոսկու ռեկորդային անկում
Ընտրե՛ք մատանին և բացահայտե՛ք ձեր հոգու ուժը
«Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամությանը
«Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դուք կամ Ախտոյաններն ի՞նչ կապ ունեք». հարց՝ Նարեկ Օհանյանին
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար