«Հունիսի 5-ից արդեն Հայաստանում էինք ու որոշեցինք դադարեցնել բուժումը, որ այլևս ցավ չպատճառենք Գաբիին։ 4-5 ամիս Գաբին ոչ մի ցավ չի ունեցել։ Նրա օրգանիզմը ամբողջությամբ պայքարում էր, ու ես սպասում էի հրաշքի, բայց չարաբաստիկ ատամը բորբոքվեց, հակաբիոտիկ նշանակեցին, ու փորի ցավերն ավելի սրվեցին», – պատմում է փոքրիկ Գաբիի մայրը՝ Վարդուհի Իսկանդարյանը։
4 տարեկանում փորացավեր էին սկսվել ու հետազոտություններից հետո հայտնաբերվել էր նեյրոբլաստոմա։ Որովայնում գտնվող ուռուցքը 13 սմ էր ու 2 տարուց ավելի տևած բուժումները չկարողացան փրկել փոքրիկի կյանքը։
«Գաբին շատ երազանքներ ուներ, ասում էր՝ 4 երեխա եմ ունենալու։ Վերջին օրերին հարցրեցի, թե քանի՞ երեխա է ունենալու, պատասխանեց՝ «Մամ, իսկ ո՞վ ասեց, որ ես երեխա եմ ունենալու։ Աստված իմ համար շատ բան ա արել, իսկ ես իր համար՝ ոչինչ»։ Ասում էր՝ «Մամ, ես էն աշխարհ եմ գնում»։ Հարցնում էի՝ էդ ո՞րն է, Գաբի, ասում էր՝ «Որ ասեմ՝ կվախենաս, մամ, բայց մի՛ վախեցի, էն աշխարհում ցավ չկա», – պատմում է մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում
