ՎԻԴԵՈ. Ինչպես են դուրս բերել փոքրիկ Տիգրանի մարմինն ու ինչ քննչական գործողություններ են արվում. բացառիկ կադրեր Մարմարիկից

ArmLur.am-ի թղթակիցը այս պահին գտնվում է դեպքի վայրում և ներկայացնում է տեսանյութ քննիչների գործողություններից։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ին որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջրասուզակներն ու փրկարարները երեխային հայտնաբերել են Մարմարիկ գետում՝ Հրազդան ջերմաէլեկտրակայանի մոտ գտնվող կամրջի տակ:

Երեխայի հայտաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էրֆոտոլրագրողը, մայիսի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների և Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Գավառի փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակում էին մայիսի 4-ից Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:

Վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել էին նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մոտ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:

Latest

Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Արտահայտnւթյnւն, nրից հետn չարժե կնnջ հետ գnրծ nւնենալ
Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ