ՎԻԴԵՈ․ Վթարված մեքենայի ղեկին եղել է Սուրեն Պապիկյա՞նը․ պարեկների հետ լեզվակռիվ է սկսվել

Երեկ երեկոյան՝ ժամը 22:51–ի սահմաններում, Երևանի Կորյունի փողոցում ավտովթար է եղել։ ArmLur.am-ին ականատեսները պատմել են, որ վթարված մեքենաներից մեկը Պաշտպանության նախարարության օպերատիվ համարներով մեքենա է եղել, իսկ ահա ղեկին, ըստ քաղաքացիների, եղել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դեպքի մասին անգամ ահազանգել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւ կից տեսանյութ հրապարակել․ «Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ: Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

Ավելին, ArmLur.am-ին պատմեցին, որ վթարված մեքենայի ղեկին եղել է նախարար Պապիկյանը, իջել է ու պարեկային ծառայողների հետ լեզվակռվի մեջ մտնել: Բայց որպեսզի ամեն ինչ չբարդանա, ներկաներից մեկը գրել է, որ ինքն է եղել ղեկին՝ այդպիսով Պաշտպանության նախարարին «փրկելով»:

ArmLur.am-ը ականատեսների ահազանգի եւ ստացված տեղեկությունների մասով դիմել է ՆԳՆ՝ պարզելու, թե որքան են իրական ArmLur.am-ին հասած լուրերը:

Ի պատասխան՝ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ հատվածում եղել է նյութական ելքով վթար, իսկ ահա մյուս ներկայացված տեղեկությունները իրականությանի չեն համապատասխանում։

Քիչ առաջ դեպքին արձագանքեց նաև Պաշտպանության նախարարությունը։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց․ «Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝  իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»:

Latest

Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Արտահայտnւթյnւն, nրից հետn չարժե կնnջ հետ գnրծ nւնենալ
Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ