Գողը կոտրել է խանութի դռան փականն ու տարել 14 հատ «Iphone»

Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կորյունի փողոցի 6 հասցեում գործող խանութից գողացել են մեծ քանակի թանկարժեք հեռախոսներ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 05։15-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել է Կորյուն փողոցի 6 հասցում գործող, իրեն պատկանող «Նատուրալ Մոբայլ» խանութի դռան փականը, մուտք գործելով ներս` սրահի ցուցափեղկից գողացել է թվով 14 հատ «Iphone» տեսակի բջջային հեռախոս:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Latest

ՎԻԴԵՈ. Ինչ հայհոյախառն միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական հարբած պատգամավորների, վարչապետի խորհրդականի ու Շիրակի նախկին մարզպետների մասնակցությամբ.18+
ՎԻԴԵՈ. ՔՊ-ական հարբած պատգամավորը շրջում է Գյումրու փողոցներում
Գյումրու 31/11 տեղամասում ով է առաջատար
Գյումրի 31/43 ընտրատեղամասի արդյունքները․ առաջատարը Վարդան Ղուկասյանն է
Գյումրու 31/44 ընտրատեղամասում ՔՊ-178, Վարդան Ղուկասյան- 237. թարմ տվյալներ
ՎԻԴԵՈ. Լարված իրավիճակ Գյումրու ընտրատեղամասում. ինչ է կատարվում
Ով է առաջատար Գյումրու 31/65 ընտրատեղամասում
«ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում». Ն. Հոխիկյան
ՎԻԴԵՈ. Ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը սլանում է օդանավակայան