7-ամյա երեխան, բակում, հրացանով կրակել է իր ճակատին․ տեղափոխել են հիվանդանոց

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց տանը օդաճնշիչ հրացանով ճակատին կրակելու հետևանքով «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թելոյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 7-ամյա Մ․-ն է, ում հայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։50-ի սահմաններում իր ընկերոջ, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Սարգիս Պ․-ի տան բակում «Առալ» մոդելի օդամղիչ հրացանից անզգուշաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Latest

ՎԻԴԵՈ. Ինչ հայհոյախառն միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական հարբած պատգամավորների, վարչապետի խորհրդականի ու Շիրակի նախկին մարզպետների մասնակցությամբ.18+
ՎԻԴԵՈ. ՔՊ-ական հարբած պատգամավորը շրջում է Գյումրու փողոցներում
Գյումրու 31/11 տեղամասում ով է առաջատար
Գյումրի 31/43 ընտրատեղամասի արդյունքները․ առաջատարը Վարդան Ղուկասյանն է
Գյումրու 31/44 ընտրատեղամասում ՔՊ-178, Վարդան Ղուկասյան- 237. թարմ տվյալներ
ՎԻԴԵՈ. Լարված իրավիճակ Գյումրու ընտրատեղամասում. ինչ է կատարվում
Ով է առաջատար Գյումրու 31/65 ընտրատեղամասում
«ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում». Ն. Հոխիկյան
ՎԻԴԵՈ. Ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը սլանում է օդանավակայան