Ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխային

Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում «Օպերա սուիթ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 40-ամյա Սոնա Թումանյանին և 11-ամյա Արտյոմ Ե․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից Ս․ Թումանյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արտյոմ Ե․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, իսկ հետիոտներն էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, ազգականներ են, փողոցն անցնելիս են եղել արգելված հատվածով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ս․ Թումանյանը երեխային գրկած է եղել։

Latest

Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում
ՖՈՏՈ. Լոռու մարզի Կաթնառատ գյուղում տեղացել է ինտենսիվ կարկուտ. Սուրենյան
«Ընտիր երեխա էր, մեկ տարվա ծառայող էր»․կյանքից զրկված զինծառայող Դավիթ Ներսիսյանը Կարմիրգյուղից էր
Արագածոտնում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորների մեջ կա հղի կին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գառնիում բերքը ծառի վրա կտրել են, մոտ 200 ծառ
ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ինչպես է անցել Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքը․ ովքեր են ներկա եղել
Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործն իշխանության կոկորդին է մնալու. Տիգրան Աբրահամյան
Սպասվում են տեղումներ, կտեղա կարկուտ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին