Արմավիրի մարզում 77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և կյանքից զրկվել

Հունիսի 14-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 77-ամյա Հենրիկ Ղ.-ն է, ով Էջմիածին քաղաքի Երևանյան 14 հասցեում գտնվող ծառից ծիրան քաղելու ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Latest

Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում
ՖՈՏՈ. Լոռու մարզի Կաթնառատ գյուղում տեղացել է ինտենսիվ կարկուտ. Սուրենյան
«Ընտիր երեխա էր, մեկ տարվա ծառայող էր»․կյանքից զրկված զինծառայող Դավիթ Ներսիսյանը Կարմիրգյուղից էր
Արագածոտնում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota»-ն. 3 վիրավորների մեջ կա հղի կին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գառնիում բերքը ծառի վրա կտրել են, մոտ 200 ծառ
ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Ինչպես է անցել Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքը․ ովքեր են ներկա եղել
Արմեն Աշոտյանի վրա փաթաթած քրեական գործն իշխանության կոկորդին է մնալու. Տիգրան Աբրահամյան
Սպասվում են տեղումներ, կտեղա կարկուտ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին