Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է կյանքից զրկվել

Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 78-ամյա Մանուկ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը թռիչքի ընթացքում վատացել է, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա կենսաբանական մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Latest

Իմ հավերժ կարոտ… Երգիչ Անդրեն Արցախից կադրեր է հրապարակել
Արտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ վարչապետը որոշում է ստորագրել
Քարերով հարվածել, կոտրել են «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները
Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
ՖՈՏՈ․ Կարմիր զգեստով, բացվածքով․ Անահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը
59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում
«Նոր աստղ, նոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ». Մխիթարյանի հրապարակումը