Telegram-ի օգտահաշիվները գողանալու նոր սխեմա է կիրառվում․ ինչպես է այն գործում

tech.news.am-ը գրում է․ Ռուսաստանում չարագործները Telegram-ի օգտահաշիվները գողանալու նոր սխեմա են կիրառում։ Նրանք ներկայանում են որպես Telegram-ի «տեխնիկական աջակցության» աշխատող, օգտատերերին մոլորեցնելով՝ հասանելիություն են ստանում նրանց օգտահաշիվներին և գողանում դրանք։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Պրայմ» գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) KB-1 «Տեղեկատվության պաշտպանություն» ամբիոնի դասախոս Վասիլի Շուտովը։

Նա պատմել է, թե ինչպես է գործում սխեման։ Սովորաբար օգտատերը հաղորդագրություն է ստանում մեսենջերի ենթադրաբար տեխնիկական աջակցության աշխատակցից, որն ասում է, թե օգտահաշիվը ջնջելու դիմում է ստացել և առաջարկում է, որպեսզի օգտատերն անցնի իր տրամադրած հղումով և մուտքագրի անձնական տվյալները և անվտանգության կոդը: Սա թույլ է տալիս հասանելիություն ստանալ զոհի օգտահաշվին և նամակագրությանը:

Փորձագետը հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է միացնել երկգործոն նույնականացման գործառույթը։ Բացի դրանից՝ ցանկացած կասկածելի հաղորդագրության պետք է զգուշությամբ վերաբերվել։

Ավելի վաղ մասնագետները պատմել էին, որ ծնողների կողմից երեխաների լուսանկարների, տեսանյութերի և այլ կենսաչափական տվյալների հրապարակումը կարող է օգտագործվել չարագործների և խաբեբաների կողմից:

Positive Technologies-ի հետազոտական ​​խմբի վերլուծաբան Յանա Յուրակովան օրինակ էր բերել, թե ինչպես կարող են հարձակվողներն օգտագործել լրացուցիչ տեղեկությունները։ Օրինակ՝ հանցագործը կարող է սոցցանցում հրապարակված տեսանյութից վերցնել երեխայի ձայնի նմուշը և ստեղծել աուդիո ֆայլ, որտեղ նույն երեխայի ձայնով արհեստական բանականությունը կկարդա փրկագնի մասին գրությունը:

Latest

Ռոնալդուն եւ Մեսսին հնարավոր է հանդես գան նույն ակումբում 
Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, երևի թե հիվանդանոց չեմ դիմի. Արսեն Գրիգորյան
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի ժամանակավոր տնօրենը և նրա հետ փոխկապակցված անձինք կասկածավում են 379 մլն 500 հազար դրամ առերևույթ հափշտակելու մեջ
«Ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է»․ Անաիս Սարդարյանը՝ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին
Երգչուհի Իրինա Հարությունյանն ապշեցրել է իր հագուստով և բացվածքով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական «կոլցոն» Կիրանցում հացի ու մթերքի խնդիր է առաջացրել, մատակարարները հետ են վերադառնում
Հրապարակվել է Ռաիսիի և Աբդոլլահիանի վերջին լուսանկարն՝ ուղղաթիռից
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել