ՖՈՏՈ․ «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել

«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի», «Մալյանը չէր լռի», «Խախտիր լռությունը, մնջախա՛ղ», այսպիսի գրությամբ պաստառներ են երեկ գիշեր փակցվել երևանյան թատրոնների դռներին ու պատերին։ Ակցիայի նախաձեռնողներն այս կերպ կոչ են արել արվեստագետներին՝ չլռել ու իրենց դիրքորոշումը հայտնել։

Քաղաքի տարբեր փողոցներում նաև հայտնվել է «Ոտքի» գրությունը. տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը»։

«Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է

Պայքար. Օր 12. ՀՀ

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»,-նշվում է ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Latest

Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
ՖՈՏՈ․ Սիրուշոն դստեր` Զաբելի հետ զբոսնելիս. նոր կադրեր
Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա կյանքից զրկված ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ
ՖՈՏՈ․ Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է. որտեղ էր նա
Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու մարմին է հայտնաբերվել