«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում

style.news.am-ը գրում է․ «Լադանիվա» խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանը եւ Լուի Թոմասը, Հայաստանում են, որտեղ անցել են նախաեվրատեսիլյան պատրաստություններին: Խումբն այս ընթացքում հասցրել է համերգներ ունենալ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում եւ մասնակցել եվրատսիլյան միջոցառումների: Այս ամենի մասին Ժակլինն ու Լուին այսօր՝ ապրիլի 22-ին, կիսվեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսը խորհրդանշական կերպով տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում, քանի որ «Ժակո» երգի տեսահոլովալը ոգեշնչված էր անվանի հայ ռեժիսորի ոճից:

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, նախ, խոսեց Հայաստանի այս տարվա դեսպանների ընտրության մասին:

««Եվրատեսիլի» դեպքում նրանք լավագույն ընտրությունն էին, քանի որ մրցույթի կարգախոսն է United by music/«Միավորված երաժշտությամբ», իսկ «Լադանիվա» խումբը շատ համահունչ է այս կարգախոսին ու նաեւ մրցույթին: Ինչպես մրցույթն է միավորում շատ ազգերի, մշակույթների, մարդկանց, այդպես էլ «Լադանիվա»-ն՝ իրենց երգերով ու երաժշտությամբ, հայկական եւ այլ մշակույթների հրաշալի միաձուլում են: Հիմա, տեսնելով նաեւ դրսի հանդիսատեսի արձագանքը, կարծում եմ՝ մեր ընտրության հարցում չենք սխալվել»,-նշեց նա:

Խոսելով հետաքրքիր միքսերի արդյունքում ծնված երգի մասին, որի խոսքերի հեղինակը Ժակլինն է, երգչուհին ընդգծեց, որ առաջնահերթ ցանկացել են լավ տրամադրություն փոխանցել եւ կոտրել աղջիկների մասին որոշ կարծրատիպեր:

«Երգը ուրախ է ու լավ տրամադրություն է փոխանցում: «Լադանիվա»-ի սկիզբը հենց այդպիսին է եղել՝ մենք միքսում ենք տարբեր երկրների երաժշտությունը: Ու մենք շարունակում ենք այդպես աշխատել՝ գտնելով, որ պետք չէ սահմանափակել երաժշտությունը: Մենք, իսկապես, անում ենք այն, ինչ սիրում ենք»:

Լուին, որը երաժշտության հեղինակն է հավելեց. «6/8 միայն Հայաստանում չէ, որ լսում են: Ֆրանսիայում կա մի կղզի, որտեղ եւս միշտ պարում են այդ երաժշտության ներքո: Մենք մեր երգի մեջ ավելացրել ենք նաեւ դհոլի հատված, որպեսզի ավելի շատ հայկական էլեմենտրներ լինեին օգտագործված»:

Ժակլինի խոսքով, երգն իրենց երգացանկի ամենասպասված հիթերից է դարձել:

Շարունակությունը՝ սկզնաբյուր կայքում

Latest

ՖՈՏՈ. «Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ մայրաքաղաքում
Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է
ՖՈՏՈ․ «Հայաքվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց․ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 կյանքից զրկված, 2 վիրավոր
Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի անշնչացած մարմինը. ինչ կասկածներ կան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ