Առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը․ «Լունապարկ»-ում 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակի 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին, 1-ամյա Ռ․ Մ․-ն ընկել է ատրակցիոնից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան տուժածներ
Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին
Արման Ծառուկյանը տուգանվել է 31.600 դոլարով. հայտնի է պատճառը
Սյունիքի մարզում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Civic News-ի լրագրողի դեմ հայց կներկայացվի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը՝ ի պաշտպանություն Տավուշի
Ճանապարհեցինք այսօր․․․ կորուստ` Իննա Խոջամիրյանի ընտանիքում
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան