Այսօր՝ 20:00-ին դերասաններ Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը լսարանի դատին են հանձնելու զուգերգ, որի վրա նրանք աշխատել են նախորդ ամիսների ընթացքում: Ստեղծագործական զույգն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին: Մերի Քոչարյանը զրույցում պատմեց, որ երգի իր հատվածը վաղուց է գրել և անգամ հատվածներից մեկը վաղ անցյալում տեղադրել իր սոցիալական էջում:
Աշխատանքը գրել են երկուսով և երգի սկզբնական հատվածը կատարում է Մերին, իսկ երկրորդ հատվածը Հրանտը:
«Յուրաքանչյուրս մեր երգի հատվածն ենք գրել: Ես լսեցի Մերիի հատվածն ու ռեփը գրեցի, որը հենց հաջորդ օրն ուղարկել եմ, բայց երգի այդ հատվածի վրա երկար աշխատել ենք, փոփոխել ենք: Երգելու հետ կապված, քանի որ չունեմ կրթություն Մերին շատ է օգնել և աջակցել: Կարող եմ ասել, որ մի քանի անգամ տեքստը փոփոխության է ենթարկվել մինչև վերջնական տարբերակին հասնելը»,- ասաց Հրանտ Հովսեփյանը:
Մանրամասները՝ այստեղ։
