Մի նկարեք ձեր մարմնի մերկ մասերն ու մի ուղարկեք ոչ ոքի․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն առանձնացրել է 10 խորհուրդ միայն «հեռախոսային ժամանակներում ապրած դեռահասներին»՝ «մի քիչ ավել ու էն ժամանակ անհեռախոս ապրած մարդուց»:

Դերասանուհին, մասնավորապես, գրել է.

«Երբեք մի գրեք ու մի ուղարկեք որեւէ մեկին այն, ինչը չեք ուզի մի օր հրապարկվի հանրային կերպով: Չէ՞ որ չգիտեք՝ ձեր պատանեկան ջրիկությունը ինչպես կօգտագործվի ձեր դեմ ու չգիտեք՝ ձեր ներկայիս ընկեր-ծանոթը ով կդառնա վաղը։

Մի նկարեք ձեր մարմնի մերկ մասերն ու մի ուղարկեք ոչ ոքի․ նույնիսկ, եթե կարծում եք, թե գժի պես սիրահարված եք, շանտաժի առիթ չդառնաք:

Բայց, եթե հայտնվել եք վատ վիճակում, ավելի լավ է ընտանիքին դիմել ու լուծել խնդիրը, քան ավելի խորացնել ստի ու մոլորության կծիկը. որեւէ սուտ մի օր դառնում է բացահայտ:

Մի արեք տափակ, հայհոյական կամ վիրավորական մեկնաբանություններ հանրայնորեն այս կամ այն գրառման տակ․ գուցե մի օր դառնաք նախարար կամ …վարչապետ, ու… տխուր բան դառնան դրանց սքրինները։

Հիշեք, հիշեք այն ամենը, ինչ կարող եք, որովհետեւ մի օր ուղղակի կարող է նստել մարտկոցը, վերանալ ինտերնետը ու ձեռքի տակ չլինի հուշարար-հեռախոսը: Իսկ ուղեղը ձերն է ու միշտ ձեզ հետ՝ լցրեք Նրա հիշողությունը:

Նկարվեք ու փաթաթվեք, նկարեք, հարցեր տվեք ու էլի լիքը նկարեք ձեր ծնողներին, որովհետեւ հետո բոլոր հարցերի պատասխանները գտնելու եք նրանց մեջ: Իսկ կարոտն առնելու եք անմահացրած պահերից:

Անպայման անգիր իմացեք ձեզ համար ամենակարեւոր մեկի համարը, որ հանկարծ, եթե լինեք մենակ, անհեռախոս ու օտարության մեջ՝ հիշեք էն միակ հեռախոսահամարը, որով կարող եք զանգելԼ( թեկուզ ավտոմատից) ու օգնության դիմել:

Ամեն հավելված ներբեռնելիս ուշադիր կարդացեք պայմանները․ ձեր անձնական տվյալները սովորեք պաշտպանել հիմիկվանից…Կիբեր անվտանգությունը հայրենիքի սահմանի անվտանգության նման կարեւոր է՝ Երկրի ու ձեր անձնային տարածքի համար:

Հետեւեք հիգիենային. հեռախոսային, կիբեր, սոց կայքային ու առցանց՝ բոլոր տեսակների հիգիենան կարեւոր է՝ ինչպես, որ ֆիզիկականը:

Մի ալարեք մտածել, դատել ու հասկանալ․ ոչ մի սմարթ-ֆոն կամ արհեստական բանականություն դա չպիտի անի ձեր փոխարեն, մարդը բանական էակ է:

Հիշեք՝ այն, ինչ անում են բոլորը, դեռ չի նշանակում, որ ճիշտ են անում, գուցե լրիվ հակառակը….Եղեք ու մնացեք ինքնուրույն, բայց ոչ միայնակ՝ ձեր դժվարությունների հետ»:

Latest

Օրն անհանգիստ ու բարդ է. ինչպիսի՞ օր է սպասվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր պաշտոնյայի սիրելին է նկարահանվել Էրիկ Կարապետյանի տեսահոլովակում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նստած-հելած տղա եմ, ոչ մեկ չի կարա ինձ ասի…». սիրված դերասանը նմանակում է Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աննա Հակոբյանի տրամադրությունը շատ լավ է»․ Արդյո՞ք մասնակցում է Աննա Հակոբյանը Փաշինյանի կազմակերպած վարչաբենդին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրված երգիչ Կարեն Հակոբյանը հուզվեց․ «Մարդու կյանք եմ խլել», «արդեն մահանում էի…»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթևեկությունը կրկին կաթվածահար կլինի Փաշինյանի ավտոշարասյան պատճառով․ փակվել է կենտրոնական ճանապարհը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանին տեսնելու ցանկությունն է էստեղ բերել․ Վարչաբենդի մասնակիցները շտապում են տեսնել Փաշինյանին
2018 թվականին ստանձնած մեր առաքելությունը դեռ չենք ավարտել․ ի՞նչ առաքելության մասին է ասել Փաշինյանը
ՎԻԴԵՈ. 5 հոգով ծեծել են երիտասարդին, գողացել հեռախոսը․ բոլորը ձերբակալվել են