ՖՈՏՈ. Բնակիչների խնդիրները լուծվում են. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կոնկրետ հանձնարականներ է տվել

Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, անդադար կապ պահպանելով բնակիչների և Facebook-յան էջի հետևորդների հետ, սերտ համագործակցելով և լսելով նրանց խնդիրների մասին, իր 60-օրյա աշխատանքները կարողացել է ավելի օպերատիվ և արդյունավետ կազմակերպել: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, բնակիչներին անհանգստացնող տարաբնույթ հարցեր, որի արդյունքում վարչական շրջանի ղեկավարը, խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու հանձնարարականներ է տվել համապատասխան ղեկավար օղակներին:

Այս ամենի համատեքստում կատարվել են բնակիչների համար էական նշանակություն ունեցող և կարևոր աշխատանքներ՝ վերանորոգվել է Կարապետ Ուլնեցու փողոցի աջակողմյան հատվածի մայթը, փոխվել են ճանապարհը հատող եզրաքարերը, ինչպես նաև ասֆալտապատվել է Պարույր Սևակի փողոցի աջակողմյան հատվածի մայթը: Վերակառուցվել են երկու կանգառներ և շքամուտքերի աստիճանավանդակներ, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ, վերանորոգվել են շենքերի տանիքները, ասֆալտապատվել է համայնքի ավելի քան 3500քմ տարածք, ինչպես նաև վերանորոգվել են մայթեր, մայթերի եզրաքարերը և շենքերի դիմացի հատվածում ասֆալտապատում է իրականացվել:

️Կատարվել են ծառերի և թփերի բուժման աշխատանքներ, քաղաքապետարանի հետ համատեղ վերելակների հին շարժիչները փոխարինվել են նորերով, փոխարինման ենթակա 21 վերելակներից 12-ն արդեն փոխվել են, իսկ 9 վերելակների փոխարինման աշխատանքները շուտով կավարտվեն։

Ակտիվ քննարկման փուլում է գտնվում Քանաքեռից Մասիվ գնացող երթուղու հարցը, որը կարևոր նշանակություն ունի բնակիչների հանգիստ տեղաշարժն ապահովելու գործում:

️Աշխատանքները տեղի են ունեցել հետևյալ հասցեներում՝

• Քանաքեռ 14 փողոց 38/1
• Ռուբինյանց 12, 14, 24, 26,
• Ռայնիսի 17, 88
• Տիգրանյան 20 շենք 4-րդ մուտք
• Սուրենյանց 4 շենք 2-րդ մուտք
• Ազատության նրբանցք, 4-րդ շենք 1-ին մուտք
• Ազատության նրբանցք, 5-րդ շենք 1-ին մուտք
• Սուրենյան 1 շենք 2-դ մուտք
• Ռուբինյանց 2/3 1-ին մուտք
• Լեփսիուսի 14 շենք
• Հասրաթյան 5/1 շենք 1-ին մուտք
• Սարկավագի 106/1, 151/2
• Սարկավագի 101/2 1-ին մուտք
• Սարկավագի 106/1 շենքն ընդգրկվել է 2023թ. մուտքերի վերանորոգման ծրագրում,
• Սարկավագի 151/1 շենքն ընդգրկվել է վերելակների՝ հինը նորով փոխարինելու 2023թ. ծրագրում:

Հանդիպուները կրելու են շարունակական բնույթ, իսկ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Latest

Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava
Էս այռուծներն ապրել են այնպես ինչպես այսքան թալանից հետո չեն ապրում անգամ ՔՊ փողոցայինները
VIDEO. Ինչպես են 8 ԱԱԾ-ականները Ծառուկյանին գետնին պառկեցնում ու բերման ենթարկում
Երեկ Ծառուկյանից առգրաված էգ առյուծը սատկել է․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
VIDEO. էդ մարդու չուչելները խի գողացան եդ չհասկացա. Սամվել Կարապետյան
Ծառուկյանի գործով դատական նիստն ավարտվել է. ինչ որոշում է կայացվել
Հուլիսի 10–ից ֆիզիկական անձինք չեն կարողանա 5 կգ–ից ավել գյուղմթերք տանել Հայաստանից