Կասկածյալը մանեկենի վրա ցուցադրել է՝ ինչպես է սպանել 63-ամյա կնոջը. մանրամասներ Գյումրիի երեկվա սպանությունից

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի Մուրադյանի գլխավորությամբ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում գտնվող հագուստի խանութ բերվեց ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերված, աղմկահարույց սպանության գործով ձերբակալված, Երևան քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մ-ն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա խանութի ներսում քննչական խմբին ներկայացրեց՝ ինչպես է մտել ներս, իսկ մանեկենի վրա ցուցադրեց՝ որ դիրքով է 2 անգամ դանակի հարվածով սպանել Գյումրիի բնակիչ՝ 63-ամյա Անահիտ Իսկանդարյանին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 28-ին Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո Գյումրիում չէին դադարում խոսակցությունները, թե սպանությունը չի բացահայտվի ու կարճ ժամանակ անց այն կմատնվի մոռացության իսկ հանցագործը կամ հանցագործները ազատ կշրջեն:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Latest

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է արցախցի 61-ամյա տղամարդու մարմին
Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
ՖՈՏՈ. Շիրակի և Տավուշի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարկել
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել
Ովքեր են ԱՄՆ-ում իրենց աջակցությունը հայտնել՝ Բագրատ սրբազանի շարժմանը
«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն
Անդրեն հայր է դարձել
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը