Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը, որում նշվում է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու է ինքը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Ռուզան Տոնոյան», – ասված է հայտարարության մեջ։

Լրատվամիջոցը Ռուզան Տոնոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է որոշել աճյունը Հայաստան տեղափոխելու հարցով ինքը զբաղվել, սա նշանակո՞ւմ է, որ կառավարությունից նեղսրտած է։

Վանո Սիրադեղյանի այրին միայն արձագանքել է. «Ոչ, կառավարությունից նեղսրտած չեմ»։ Նա չի հստակեցրել այս որոշման պատճառները:

Latest

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը
Ինչ է սպասվում վաղը. երբ է լինելու հաջորդ հավաքը
«Այսօր հանրահավաքի բեմահարթակից հնչել է ազգամիջյան թշնամանք հրահրող արտահայտություն, ինչը ողջունվել է ծափերով». ՔՊ-ական
Ազատ գյուղի զինվորական կացարանում կյանքից զրկված 15 զինծառայողների գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք առաջադրվել ժամկետային զինծառայողին. Նորիկ Նորիկյան
ՖՈՏՈ․ Փակ է Կիրանց – Ոսկեպար միջպետական ճանապարհը
Կոչ եմ անում համակուրսեցիներիս միանալ այս հավաքին, Արփի Դավոյանին խնդրում եմ լողանալ, իսկ երթի գալուց աղավնին հետը չվերցնել․ Էդգար Ղազարյան
Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին․ Ռուբեն Մելիքյան
Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով