Մահացել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված միակ մարդը

ArmLur.am

Քիչ առաջ տեղեկացանք, որ կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։

Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերգո Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողն էր:

Latest

Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն, կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն. Մանե Թանդիլյան
Սպաների համար բնակարանային նոր ծրագիր՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ
Հայտնի է թե որքան դատապարտվեցին Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը
Արայիկ Հարությունյանն ու Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմաh ազատազրկման
Ինչպես են Տաթև Ասատրյանին և Նժդեհին դիմավորել Մոսկվայում. Հուզիչ հոլովակ
Վերադարձ Քիմ Քարդաշյանի ոճով. կաշի, դեկոլտե և նոր ընկերոջ մասին լուրեր
Անկեղծ եղեք նրանց հետ ում սիրում եք․ փետրվարի 5-ի աստղագուշակ
Մամուլից տեղեկացա, որ ամսական ստանում եմ 4.5 մլն դրամ աշխատավարձ․ Մարիամ Փաշինյան
Ցավալի կորուստ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի ընտանիքում