Վիրուսի հարուցիչները ոչ մի տեղ չեն հեռանում․ Կորոնավիրուսը միշտ եղել է մարդկանց հետ․ փորձագետ

Օքսֆորդի ապացուցողական բժշկության կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ Ջեֆերսոնը հետաքննություն է անցկացրել եւ պարզել, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը մինչև անցած ձմռանը Ուհանում հայտանաբերելուց շատ առաջ գտնվել է քնած վիճակում եւ դրսեւորվել է բնական գործոնների համակցությամբ: Սա խաչ է դնում այն տեսության վրա, որ համաշխարհային համաճարակ առաջացրած վիրուսը կենսաբանական զենքի ձեւ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։

Փորձագետի խոսքով՝ վիրուսը որոշ ժամանակ տարբեր երկրներում է եղել։ Այն հայտնաբերել են Բարսելոնայի կեղտաջրում դեռ անցյալ տարի։ Վիրուսը հայտնաբերվել է նաեւ 2019 թվականի դեկտեմբերին Թուրինում եւ Միլանում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ վիրուսը քնած է եղել մինչեւ որոշակի պահի, եւ շրջակա միջավայրի պայմաններից ստիպված արթնացել է։

Փորձագետը հիշեցնում է նախորդ դարասկզբին «իսպանուհու» տարածման մասին։ 1918-1920 թվականներին այդ վիրուսից զոհվել է մոտ 100 միլիոն մարդ, իսկ վարակվել է երկրի յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Ընդ որում, մոտավորապես Արեւմտյան Սամոայի բնակչության 30%-ը մահացել է «իսպանուհուց», թեեւ չի ունեցել շփումները արտաքին աշխարհի հետ: Հետեւաբար, վիրուսը նույնպես եղել է այս վայրում ի սկզբանե։

«Վիրուսի հարուցիչները ոչ մի տեղ չեն գալիս եւ ոչ մի տեղ չեն հեռանում։ Նրանք միշտ այստեղ են , եւ երբեմն ինչ-որ բան ակտիվացնում է նրանց, գուցե խտությունը համաշխարհային բնակչության կամ շրջակա միջավայրի պայմանները։ Չի բացառվում նաեւ, որ նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել ոչ միայն օդակաթիլային ճանապարհով մարդկանց միջեւ, այլեւ կեղտաջրերով»,-նշում է մասնագետը։

Latest

Հրազդան քաղաքում կրակոցներ են հնչել. քրեական հեղինակություն է կյանքից զրկվել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է կյանքից զրկվել
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում կառուցվում են ֆուտբոլի դաշտեր, որոնք կահավորվելու են նստարաններով, աղբամաններով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանական պատի դիմաց արվեստագետներն էլ պատ կազմեցին ու երգեցին «Երազի իմ երկիր հայրենի»-ն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են. նրանք տեղազննություն են իրականացնելու
Forbe-ը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը. ով է առաջատարը