Ովքեր են կորոնավիրուսով վարակված երկու նոր անձինք

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց սրանք նոր դեպքեր չեն, այլ երեկ արձանագրված դեպքերի հետ կապ ունեցող անձինք են: Էջմիածինցի կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են: Նրանք երեքն էլ նույն քաղաքի՝ Էջմիածնի բնակիչներ են, և ըստ էության ամենասերտ շփում ունեցող մարդիկ են»,- ասել է վարչապետը:

«Իմ խնդրանքը հետևյալն է. պահպանենք հանդարտությունը և այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված: Սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը շատ բարձր է: Եվ անհասկանալի է, երբ մեր հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում՝ իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ և այդպիսով շփվում են իրենց հարազատների հետ՝ վտանգի տակ դնելով նաև նրանց առողջությունը: Կորոնավիրուսի կանխարգելման ամենամեծ գործոնը մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ընդհատում է արձակուրդը, վաղը խորհրդակցություն կանցկացնի կորոնավիրուսի թեմայով. «Վաղը մեր քարոզչական միջոցառումները տեղի չեն ունենա։ Խորհրդակցությունների արդյունքում եթե անհրաժեշտություն լինի, ապա այլ միջոցառումների մասին կհայտարարենք»,- ասաց վարչապետը և ևս մեկ անգամ շեշտեց հետևել հիգիենայի կանոններին. «Մենք պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսը մեր հետ պայքարում շանս չունի: Մենք իհարկե կհաղթենք կորոնավիրուսին»:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի:

Latest

հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է․ Գագիկ Ծառուկյանի դստեր հուզիչ գրառումը
Թույլ չեն տալիս կերակրել Ծառուկյանի կապարակնքված տարածքում մնացած մյուս կենդանիներին. Տոնոյան
ՎԻԴԵՈ. «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava