Մենք չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում․ Միրզոյանը մանրամասնում է

Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։  Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը նշեց՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։

«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Հայաստանում  է գտնվում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Latest

Կրկին ծեծկռտուք. գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա
«Դեպուտատն իմ բանը չի». դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել քաղաքականությունից․ ո՞ր կուսակցության անդամ էր
«Բոլորին դեմ եմ»-ը նախատեսում է «մուկ տշել» կառավարության շենքի դիմաց
Լիլի Մորտոն լացում է․ հուզիչ կադրեր նորածին դստեր հետ
Ի՞նչ վիճակում է եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով Դավիթը. փաստաբանը մանրամասնում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համատարած խուզարկություններ, ձերբակալվածների մեջ 2 կին կա․ ի՞նչ է կատարվում
«Սիրո քաղաքում»․ Ալեն Սիմոնյանն ու նշանածը ռոմանտիկ կադրեր են հրապարակել Փարիզից․ լուսանկար
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ընտանիքի համար ու՞մ կընտրեիք, աշխատասեր ընտանիքի հա՞յր, թե լաչառ, հիստերիկ, կազինոյի կլիենտ․ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անմարդկային արարքից ուշքի չի գալիս Արթիկը. սատկած շան պոչից են կախել քաղաքական պաստառը