Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն դաժանաբր ծեծել են. ի՞նչ վիճակում է

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակի մասնակցության տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և շենքի բակի մուտքը փակվելու հետևանքով, վերջինիս են մոտեցել իրեն անծանոթ երկու տղամարդ, վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր ձեռքի ձեռնափայտով հարվածել է Գագիկ Մ․-ի գլխին և հեռացել են, այնուհետև մի քանի րոպե անց նրան են մոտեցել իրեն անծանոթ մի քանի տղամարդ և ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և գլխի շրջանում մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գագիկ Մ․-ին ծեծի են ենթարկել Երևան  բնակիչներ 46-ամյա Արսեն Ս․-ն, 35-ամյա Ոսկան Ն․-ն, 44-ամյա Հայկ Գ․-ն, 47-ամյա Արման Թ․-ն, 40-ամյա Արտաշես Մ․-ն և 52-ամյա Կարեն Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

Կրկին ծեծկռտուք. գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա
«Դեպուտատն իմ բանը չի». դերասան Լևոն Հարությունյանը դուրս է եկել քաղաքականությունից․ ո՞ր կուսակցության անդամ էր
«Բոլորին դեմ եմ»-ը նախատեսում է «մուկ տշել» կառավարության շենքի դիմաց
Լիլի Մորտոն լացում է․ հուզիչ կադրեր նորածին դստեր հետ
Ի՞նչ վիճակում է եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով Դավիթը. փաստաբանը մանրամասնում է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համատարած խուզարկություններ, ձերբակալվածների մեջ 2 կին կա․ ի՞նչ է կատարվում
«Սիրո քաղաքում»․ Ալեն Սիմոնյանն ու նշանածը ռոմանտիկ կադրեր են հրապարակել Փարիզից․ լուսանկար
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր ընտանիքի համար ու՞մ կընտրեիք, աշխատասեր ընտանիքի հա՞յր, թե լաչառ, հիստերիկ, կազինոյի կլիենտ․ Քոչարյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անմարդկային արարքից ուշքի չի գալիս Արթիկը. սատկած շան պոչից են կախել քաղաքական պաստառը