Ջրային ռեսուրսին 27 մլն դրամի վնաս է հասցվել․«Շաքի» ՓՀԷԿ-ի տնօրենը կենթարկվի պատասխանատվության։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Շաքիի ջրվեժի ջրային հոսքի նվազման վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա տեսուչները ստուգում են կատարել Սյունիքի մարզի Շաքի գյուղում գործող «ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԷԿ» ՍՊԸ-ի «Շաքի» ՓՀԷԿ-ում։

Ստուգման արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են, որ Ընկերությունը ՓՀԷԿ-ում գործունեությունն իրականացրել է խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Ընկերությունը, գերազանցելով ջրօգտագործման սահմանված չափաքանակները, Շաքի գետից իրականացրել է 13538687 խմ ավել ջրառ, խախտել ըստ ամիսների սահմանված ջրառի ծավալները, ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը։

Կատարվել է ջրային ռեսուրսի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ՝ 27.077.374 ՀՀ դրամի չափով:

Ընկերության տնօրենը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ Փաշինյանին
Սկանդալ «Եվրատեսիլի» եթերում․ իսրայելական ալիքը Հայաստանը ցուցադրել է Ադրբեջանի դրոշի ներքո
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ես չեմ ընտրելու», «պիտի ընտրես, այլընտրանք չունես..»․ Ալեն Սիմոնյանի և քաղաքացու վեճը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Վանաձորի բանտում կալանավորը պարբերաբար կտրում պարանոցն ու բազուկները․ ի՞նչ է կատարվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռաֆայել Երանոսյանի նոր ու շքեղ բնակարանը
«Երգն ու ելույթը ոչ մի բանի մասին էր». Արա Ղազարյանի անդրադարձը՝ Սիմոնի՝ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ չանցնելուն
«Մի տարով էլ մեծացա»․ այսօր Աշոտ Ղազարյանի ծնունդն է
«Բեմում թողեցի ամբողջ սիրտս»․ Սիմոնը հուզիչ գրառում է արել կիսաեզրափակիչ չանցնելուց հետո
«Ինչքան տաղանդավոր ու լավն էի քո աչքերում»․ Ռոզա Դավթյանի հուզիչ գրառումը պապիկի մահից հետո