Starnews-ը գրում է․ Տաթև Ասատրյանը նոր հրապարակմամբ կրկին հայտնվել է հետևորդների ուշադրության կենտրոնում։ Երգչուհին այս անգամ կիսվել է իր և Նժդեհի համատեղ լուսանկարով, որն ինչպես միշտ մեծ արձագանք է ստացել սոցիալական հարթակներում։
Հետևորդները ջերմ խոսքեր ու հիացական մեկնաբանություններ են թողել հրապարակման տակ։
Հիշեցնենք, որ Տաթև Ասատրյանը հայկական երգարվեստի ամենասիրված արտիստներից է։ Վերջին տարիներին նա առավել մեծ սեր ու գնահատանք ստացավ նաև այն բանից հետո, երբ իր հովանու ներքո վերցրեց Նժդեհին։ Այսօր Նժդեհը ոչ միայն մշտապես նրա կողքին է, այլև մասնակցում է երգչուհու համերգներին՝ հանդես գալով որպես դհոլահար։
Նրանց համատեղ ելույթներն ու հրապարակումները հաճախ են ջերմ արձագանք ստանում երկրպագուների կողմից։

