Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ գործի դատավարությունը։ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Նանք ցմահ ազատազրկման չեն դատապարտվել, քանի որ 65 տարեկանը լրացել է (Ադրբեջանի Քր. օրենսգիրքն արգելում է ցմահ ազատազրկել 65 տարին լրացած անձին):
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Այս քրեական գործերով մեղադրյալները 15-ն են` Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ու ևս ութ քաղաքացիական անձ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։
