Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։

Ս.թ. փետրվարի 3-ին Տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝

✓⬝ լուսան՝ 1 առանձնյակ,

✓⬝ սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),

✓⬝ գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),

✓⬝ ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,

✓⬝ կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։

Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

Կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց զերծ մնալ վայրի կենդանիներ ապօրինի պահելուց։

Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

Latest

Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով
147 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը
Պարտքերի պատճառով Պարույր Հայրիկյանը վաճառում է իր առանձնատունը․ Տեսանյութ
Իրականում ինչու՞ է Սարգիս Գրիգորյանը ընտանիքը Հայաստան վերադարձել. Բացառիկ
Մեզ համար հիշատակի օրեր չեն լինում օրացույցով սահմանված․ ՆԱՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հայ հայտնիները՝ հետևելով ինստագրամյան թրենդին, հրապարակել են 2016 թվականի լուսանկարներ
Թալանել են «Թու-թու-թու լավա»-ի տունը, հատուկ գործիքով բացել ու դատարկել են չհրկիզվող պահարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջին հրաժեշտը՝ Զառա Արամյանին. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ