Շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 230 վթար վրաերթ՝ տուժել է 195 քաղաքացի, կա երկու մաh։
«Կանչերի ընդհանուր թիվը եղել է 25174, որը 877 ավել է քան նախորդ տարի։ Նոյեմբեր ամսին պատասխան է տրվել 49672 զանգի, բնականաբար բացթողված զանգ չենք ունեցել, զանգերի այդ սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսամարին ունեցել ենք չորս դիմում բողոք, որից երկուսը անանուն, դրա համար բարձրացված հարցը հնարավոր չի եղել պարզաբանել, մյուս երկու դիմում բողոքը վերաբերվել են կանչի թերի սպասարկմանը։

Շտապ օգնության բրիգադը կանչը սպասարկել է առանց թերությունների։ Անկախ դրանից, տնօրինության կողմից անձնակազմին զգուշացվել է կանչերի օպերատիվությունը և առանց թերացումների սպասարկումը»,-ասել է Կարապետյանը։
Երևան քաղաքում արձանագրվել է 557 մաh, ծնվել է 1716 երեխա, 901 տղա, 815 աղջիկ։
Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմել է 171729, որը նախորդ ամսվանից ավել է ավելի քան 15000-ով՝ կապված սեզոնային սուր շնչառական վարակների հետ։
