«Այդ տղաների պատմության պատճառը եղել է քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը, և երբ որ մեկը մյուսին ստորացնում է, որոշում են իրենք հաշվեհարդար գտնել, մեկը մյուսին վիրավորում ա, դանակը վերցնում են, գնում են կանգառում իրար տեսնում են դանակահարում են։ Էդ որ վրդովվում էիք բոլորդ, ասում էիք, որ էս ինչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է․ այ սա արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում մարդկանց, ովքեր ենթարկվում են նման բաների, դիմեն իավապահներին։ Ես չէի կարող չդիմել, դիմելու եմ և դիմել եմ և լավ եմ արել, բա ի՞նչ պիտի անեի»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար, նրանք ձերբակալվել են։
