Antifake.am գրասենյակից ArmLur.am-ին հայտեցին, որ քիչ անց կավարտվի քննչական գործողությունները։ Այս պահին «սկոտչով» փաթեթավորում են գրասենյակի տեխնիկան, ինչպես ներսից են հայտնում, անգամ առգրավում են անգամ տեսախցիկների շտատիվները։ Քննչական կոմիտեի աշխատակիցներից բացի ներսում են նաև ԱԱԾ-ի աշխատակիցները՝ դիմակավորված անձինք։
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից ձերբակալվել են Antifake.am-ի «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ապա խուզարկում է սկսվել գրասենյակում։
Այնուհետև տեղեկացանք, որ նրանց նկատմամբ հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քիչ անց նաև հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել իրենից և բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ։
Նանիկ Աղասյան
