 
                    2025 թվականի հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ եղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին։
Մեզադրական եզրակացության համառոտ բնութագիրը
«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենը, ընգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխшների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխшների վաճառքն իրականացնելուն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխшների իրավունքների պաշտպանության բաժնի պետիը, ըստ մեղադրական եզրակացության, ընգրկվել է օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխшների վաճառքն իրականացնելու համար ստեղծված կազմակերպված խմբի կազմում և, գործելով կազմակերպված խմբում, օժանդակել է խմբի ղեկավարի կողմից ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխшների վաճառքն իրականացնելուն:
Գործի ներկայիս կարգավիճակը
Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի՝ գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու վերաբերյալ համակարգում տվյալներ դեռևս առկա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
                         
                         
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                    