Նոր մանրամսներ՝ nղբերգական վթարի վերաբերյալ․ 4 անչափահաս երեխա ունեին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պազվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած nղբերգական ավտովթարի հետևանքով մшհացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «ՈւԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, ով տեղում մшհացել էր, իսկ վիրավորը ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է:

Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով բախվել էին ծառին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մшհացածն ու վիրավորը ամուսիններ էին, խնամքին ունեին 4 անչափահաս երեխա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին, nղբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈւԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել էր հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մшհացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց:

Վիրավորին հիվանդանոց էր ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մшհացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Latest

ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times
Շուկաներում ֆիքսվել է ոսկու ռեկորդային անկում
Ընտրե՛ք մատանին և բացահայտե՛ք ձեր հոգու ուժը
«Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
Ի՞նչ կապ ունի Արարատ Միրզոյանի կինը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամությանը
«Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ դուք կամ Ախտոյաններն ի՞նչ կապ ունեք». հարց՝ Նարեկ Օհանյանին
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
Ինչպես է Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով անցնող Նարեկ Օհանյանը լսում դատախազին
Ինչ է կատարվում Սարիկ Մինասյանի ծնողների վթարի դեպքի վայրում․ տեսանյութ՝ դեպքի վայրից